Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Գորիկ Հակոբյանի խոսելու «եղանակը»

Գորիկ Հակոբյանի խոսելու «եղանակը»
14.02.2014 | 17:20

Գուրգեն Եղիազարյանին առնչվող ԱԱԾ-ի «մի խումբ աշխատակիցների» տարածած հայտարարությունում մի հետաքրքիր դրվագ կա: Անվտանգության աշխատակիցները նշում են. «ԶԼՄ ներկայացուցիչներին հորդորում ենք ազգային անվտանգությանը վերաբերող հարցերի մասին մասնագիտական գնահատականներ փնտրելիս դիմել Ազգային անվտանգության ծառայությանը կամ վետերաններին, այլ ոչ թե պատահական մարդկանց, որոնք շատ հեռու են մեր համակարգից»: «Մի խումբ աշխատակիցները» հավանաբար տեղյակ չեն, որ իրենց ղեկավար Գորիկ Հակոբյանն անընդհատ «ճողոպրում» է լրագրողներից` խուսափելով որևէ հարցի պատասխանելուց: Թերևս, ամենահատկանշականը լրագրողներից Գորիկ Հակոբյանի վերջին «փախուստն» էր` ռեպլիկով. «Ասացի` հարցերին կպատասխանեմ ամռանը»: Փաստորեն, ձմռանը ազգային անվտանգության ղեկավարության միտքն էլ է «սառում»: Բա որ ամռանն էլ Գորիկ Հակոբյանի շունչը շոգից կտրվի ու չկարողանա՞ խոսել: Բա գարնանային ու աշնանային սրացումներ՞ը: Հիմա լրագրողները տարվա ո՞ր եղանակին մոտենան ԱԱԾ ղեկավարին, որ նրա խոսելը «գա»:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1106

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ